Վաշինգտոնում հունվարի 12-ին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լսումներ են կայանալու. հաղորդում է ադրբեջանական contact-ը:

Լսումները, որոնք կրելու են «Անկախ ձայները լռեցվում են Ադրբեջանում» խորագիրը, կազմակերպել է Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման ազգային ֆոնդը:

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշված է, որ մասնակիցները խոսելու են Ադրբեջանում տեղի ունեցող վերջին ճնշումների, լրագրողների ձերբակալությունների, ակտիվիստների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու մասին:

 Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է նման միջոցառում կազմակերպել և քննարկել առկա իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները:

Լսումների ընթացքում ելույթ է ունենալու Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալշտադտը, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թոմաս Մելիան, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Քազիմօղլուն և այլք: