Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը՝ վերլուծելով վարքագծային տնտեսության և սպառողական վարքի միջազգային փորձը, առանձնացրել է պրոֆեսիոնալ մարքեթոլոգների համար մի քանի կարևոր խորհուրդ:

Ընտրություն կատարելու պարադոքս. ընտրության լայն հնարավորությունը տանում է դեպի անորոշություն և վաճառքի ցածր մակարդակի:

Ընտրության հնարավորությունը անկասկած մարդկանց տալիս է ազատություն, սակայն դրա աճի հետ մեկտեղ հայտնվում են նաև բացասական ասպեկտներ: Պետք է կարողանալ տարբերել նաև կարևոր և ոչ այնքան էական ընտրություն կատարելը:

  1. Լավ մտածեք ընտրության նվազագույն տարբերակներ սահմանելուց առաջ, որոնց միջից գնորդը կարող է ընտրություն կատարել: Այսպես դուք ձեր ապրանքանիշը կառանձնացնեք մյուսներից:
  2. Ձեր ապրանքային տեսականին թեթևացնելու և օպտիմալացնելու մասին յուրաքանչյուր չկայացրած որոշում մեծացնում է ընտրություն կատարելու ծանրությունը:
  3. Չափազանց լայն տեսականու առկայությունը սպառողի մոտ առաջացնում է ընկերության նկատմամբ անվստահություն: Տվյալ ապրանքանիշը վստահ չէ, թե ինչ է առաջարկում իր սպառողին:
  4. Ընտրություն կատարելու ձեր մոդելը կառուցեք այնպես, որ ուղղորդեք սպառողին դեպի «լավ» որոշում: Այնպես արեք, որ նրանք կա՛մ կայացնեն ճիշտ ընտրություն, կա՛մ ընդհանրապես այն չկայացնեն:
  5. Ապրանքների չափազանց մեծ դիֆերենցվածությունը և ընտրության հնարավորությունները պահանջում են նույնքան գումարային ծախսեր, ինչը հանդիսանում է լրացուցիչ բարդություն: