Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ է մատուցվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Հանդիսավոր պատարագը մատուցվել է Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:
Ի թիվս բարձրաստիճան մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և այլ պաշտոնյաների` պարատագին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ`Ռուզաննա Խաչատրյանի հետ: 
Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: 
2015թ. Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավորն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ծիսակատարության ավարտին Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսը նորօծյալ խաչքավոր Սեյրան Օհանյանին հանձնեց օրհնված խաչը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար:
Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն:
Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈՒ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					