Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի պատմական կենտրոնում մահապարտ կինը պայթեցրել է իրեն ոստիկանական բաժանմունքում: Պայթյունի հետևանքով մահացել է մեկ ոստիկան, իսկ մյուսը վիրավորվել է:
Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինը տեղական հեռուստատեսությամբ հայտնել է, որ պատահարը տեղի է ունեցել Սուլթանահմեդ հրապարակում գտնվող բաժանմունքում: Նրա խոսքերով՝ կինը նիքաբ էր հագել և խոսում էր անգլերեն, սակայն զգալի ակցենտով:
Սկզբնական տվյալներով կինը ական է պայթեցրել: Նրա ազգությունն ու անձնական տվյալները ճշտել չի հաջողվել: Մինչ այժմ հարձակման համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել:
Վարչապետ Դավութօղլուն խոստացել է լրագրողներին անցկացնել մանրակրկիտ հետաքննություն: