Ինչպես նախապես հայտնել էինք՝ երեկ Երևանի մոտակայքում ընթանում էր վերջին տարիների ընթացքում «օրենքով գողերի» ամենամեծ հավաքը: Հավաքը նախատեսվում էր անցկացնել Մոսկվայում, սակայն ռուսական ոստիկանության հայտարարություններից հետո այն հրատապ կերպով տեղափոխվել է Հայաստան: 

Հայաստանում հավաքը կազմակերպել էր ազդեցիկ հեղինակություն Արտեմ Հարությունյանը (Արտեմ Կանեվսկի): Ինչպես հայտնում են տարբեր աղբյուրները վերջին օրերին Հայաստանում նկատել են բազմաթիվ «օրենքով գողերի», որոնցից են՝ Ռոբինզոն Արաբուլին, Գեորգի Ուգլավան, Դատոն, Վաժան, Շիշկան և այլոք: 

«Օրենքով գողերը» հավաքի ժամանակ քննարկել են այս կոչումը ունեցող մարդկանց չափազանց շատ լինելու հանգամանքը: Ոմանց կարծիքով վերջին տարիներին «գողի» կոչումը ձեռք բերելը բավական հեշտացել էր, ինչի արդյունքում էլ որոշում է կայացել 2008թ.-ին «օրենքով գող» ճանաչվածներից մի քանիսին կոչումազրկել են: Ինչպես նաև հավաքի ժամանակ «օրենքով գողի» կոչումից զրկվել են Ռավշան Ջանիեվը և Ջեմալ Միքելաձեն: