Թիրախի գրադիենտի ազդեցություն. մարդիկ առավել հեշտ կգնեն ձեր ապրանքը, եթե նրանց առջև խնդիր դնեք:

Երբ մարդիկ կամ կենդանիները մոտենում են իրենց նպատակի իրականացմանը, նրանց ջանքերը կրկնապատկվում են (Locke & Latham, 1984): Առնետները ավելի արագ են վազում, երբ մոտենում են ուտելիքին (Hull, 1934), իսկ մարդիկ կրկնապատկում են ջանքերը, երբ ստանում են որևէ ոգևորող նվեր (բոնուսային քարտեր, զեղչեր և այլն; Kivetz, Urminsky, & Zheng, 2006) կամ վերջնական նպատակը պարզ տեսանելի է լինում: Նպատակին մոտենալու էֆֆեկտը ուժգին ազդեցություն է ունենում սոցիալական մոտիվացիայի վրա (Cheema & Bagchi, 2011):

Հայաստանում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) գովազդային ընկերությունը ուսումնասիրելով միջազգային փորձն ու անցկացված հետազոտությունները առանձնացրել է մի քանի օգտակար խորհուրդ մասնագետների համար:

  1. Տարբեր խթանիչների միջոցով օգնեք ձեր հաճախորդներին տրված առաջադրանքը կատարելու աշխատանքները սկսելուն: Այս դեպքում ձեր ապրանքը գնելու կամ ծառայությունից օգտվելու հավանականությունը կմեծանա:
  2. Նպատակին մոտենալու էֆեկտը օգտագործեք լոյալության ծրագիր մշակելու համար, ինչը սկզբնական կայացրած որոշումն ավելի կխթանի:
  3. Պետք է հիշել նաև, որ գոյություն ունի վերաբեռնավորման ֆենոմեն, որը առաջանում է ոգևորիչ նվերը ստանալուց հետո (post-reward reset phenomenon): Երբ հաճախորդը հասնում է մեկ նպատակին արդեն դժվար է նրան պահել ձեզ մոտ: Այս պատճառով անհրաժեշտ է մշակել հաճախորդին պահելու հակակշիռ միջոցներ:
  4. Մոտիվացման ծրագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է մեծացնել նաև զգացմունքային ապրումները, որը զգում է հաճախորդը՝ նպատակին հասնելիս: