Բացահայտվել է դատապարտյալի կողմից զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձը:

Հանձնուքում թաքցնելու միջոցով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Իսաջանյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 9-ին վարույթ է ընդունվել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալներին թմրամիջոց իրացնելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ձեռնարկված քննչական գործողություների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի ապրիլի 21-ին դատավճռով՝ խոշոր չափերով թրմամիջոց ձեռք բերելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Կ.Իսաջանյանը պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
2014թ. նոյեմբերի 28-ին` ժամը 16:30 -ի սահմաններում, հանձնուքի միջոցով, իր անձնական օգտագործման համար, նա փորձել է ապօրինի ձեռք բերել զգալի չափով` 1,75 գրամ հաստատուն քաշով, տնային պայմաններում պատրաստված մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է նույն ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից` հանձնուքների ընդունման կետում կատարված զննությամբ:

Կ. Իսաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34- 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դատապարտյալին թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: