Հունվարի 6-ին Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ սուպերմոդել Իրինա Շեյքը, նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: Այս առթիվ ներկայացնում ենք Իրինայի լավագույն տասը կերպարները:

Նշենք, որ Շեյքը մեծ ճանաչում ձեռք բերեց 2007թ, երբ նկարահանվեց Intimissimi-ի գովազդային արշավում: Դրանից հետո մոդելը հայտնվեց գլամուրային բոլոր ամսագրերի ու պարբերականների էջերին: Նրա անձի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ, երբ նա սկսեց հանդիպել հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ահա այսպես Չելյաբինսկի մարզում, հանքափորի եւ երաժշտության ուսուցչուհու ընտանիքում մեծացած աղջիկն աստիճանաբար մեծ փառք ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: