Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում 1795 թվականի ժամանակի պարկուճ է հայտնաբերվել: Այս մասին փոխանցում է gazeta-ը:

Պարկուճի մեջ փաստաթղթեր են, հին թղթադրամներ և թերթեր: Այն թաղել են գաղութների ազատագրման համար պայքարող մարտիկները՝ Սեմուել Ադամսը, Փոլ Ռեւիրը եւ նահանգապետը:

Բոսթոնի Արվեստների թանգարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայում պարկուճը ցուցադրվում է թանգարանում, իսկ հետո այն կրկին կթաղեն՝ ապագա սերունդներին փոխանցելու նպատակով: