Այսօր երգչուհի Սիրուշոն դարձավ 28 տարեկան:

Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից՝ երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ստուդիական ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում։

Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»։

YerevanNews.am-ը շնորհավորում է սիրված երգչուհուն՝ մաղթելով նորանոր հաջողություններ: