Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է երեկ՝ հունվարի 7-ին, ֆրանսիական թերթի խմբագրության վրա զինված հարձակում կատարած երկու կասկածյալների լուսանկաները: Հարձակման արդյունքում սպանվել է 12 մարդ: 

Կասկածյալները Կուաշի եղբայրներն են՝ 34-ամյա Սաիդը և 32-ամյա Շերիֆը: Ոստիկանությունը զգուշացնում է նաև, որ նրանք զինված են ու վտանգավոր: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 3-րդ կասկածյալ 18-ամյա Ամիդ Մուրադը իր կամքով հանձնվել է ոստիկաններին և հավաստիացնում է, թե կապ չունի հանցագործության հետ:

Երիտասարդի ընկերները սոցիալական ցանցերում գրել են, թե իբր Ամիդը հարձակման ժամանակ դպրոցում է եղել: Այս ձերբակալության մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: 

Ֆրանսիայում շարունակվում են 3 կասկածյալներին գտնելու լայնամասշտաբ հետախուզական գործողությունները: