Ինչպես թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է ծագումով ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Լենքորանսկու մերձավոր շրջապատից աղբյուրը, Երևանում կայացած քրեական հավաքին մասնակցած ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը՝ Շաքրոն (Զախարի Կալաշով), դեմ է եղել Ռովշան Լենքորանսկուն ու վրացի Ջեմոյին (Ջեմալ Միքելաձե) «օրենքով գողի» տիտղոսից զրկելուն:
Ինչպես նշել է աղբյուրը, Շաքրոն իր կարծիքը հիմնավորել է նրանով, որ «օրենքով գողերի» ճակատագիրը չի կարող որոշվել հեռակա կարգով: Աղբյուրը ասել է, որ Ռովշան Լենքորանսկին տեղյակ է երևանյան հավաքից ու գիտի, որ բարձրացվել է իրեն «թագից» զրկելու հարցը:
Երեկվա քրեական հավաքին Ռովշան Լենքորանսկու շահերը ներկայացրած «օրենքով գողերը» այսօր Երևանից կթռչեն Ստամբուլ: Նրանք պետք է հայտնեն երեկվա հանդիպումից որոշ մանրամասներ:
Հիշեցնենք, որ Ռովշան Լենքորանսկին ներկայում բնակվում է Թուրքիայում:


