Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ու մոդել Լարա Սթոունը ներկայացրել են Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուն:
«Calvin Klein-ը ոճի կուռքն է: Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել այս ապրանքանիշի գովազդային արշավում: Ես այս բրենդի երկրպագուն եմ եւ ինձ շատ դուր են գալիս Calvin Klein-ի ջինսերն ու ներքնազգեստները: Ուստի, սա ասես երազանք լիներ, որն իրականացավ», - նշել է Բիբերն իր պաշտոնական հայտարարության մեջ: