Արդեն 11-րդ օրն է ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անցկցնում Ազատության հրապարակում։ Նա մարտի 10-ից անբացակա գտնվում է Ազատության հրապարակում և հաճախակի պատասխանում է լրագրողների հարցերին: Նրա պահանջը դեռ ուժի մեջ է՝ Սերժ Սարգսյանը պետք է «ժողովրդին հանձնի իշխանությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր նաև, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կարող է երդվել միայն իր դիակի վրայով:Հացադուլին զուգահեռ՝ մարտի 17-ից Ազատության հրապարակում ամենօրյա ռեժիմով քննարկումներ են ընթանում ստվերային կառավարության ձևավորման հետ կապված: Հացադուլի 11 օրերի ընթացքում նրան են այցելել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, Ազատության հրապարակ է եկել նաև ԱԺ ՀՀԿ­ական նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր  ժամը 16:00-ին կպատասխանի լրագրողների հարցերին: