2014 թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի դիմաց օտարերկրյա քաղաքացի, 1972 թ. ծնված Գայե Ջոշարին վրաերթի ենթարկելու մասին: Նախնական տվյալներով մահացողը թուրք լրագրողուհի և թարգմանիչ է:

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հունվարի 7-ին, ժամը 10.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը Գայե Ջ.-ն գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է: