Մահապարտը, որը պայթյուն էր իրականացրել Ստամբուլի ոստիկանական տեղամասում, Ռուսաստանի քաղաքացի է, հայտնել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի իշխանությունների տեղեկություններով՝ նրան անվանել են Դիանա Ռամազովա:
Հունվարի 6-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով զոհվել էր մի ոստիկան, ու վիրավորվել էր նրա գործընկերը: