Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կառավարության աշխատակազմում Զառա Մինասյան անուն-ազգանունով մարդ չի աշխատում:

«Երկու օր է մամուլում լուրեր, հարցազրույցներ են շրջանառվում ինչ-որ ԹՈՓ մոդելի (Զառա Միասյան) մասին, ով իբր կառավարության գնումների բաժնի աշխատակից է ու միջազգային տենդերներ է կազմակերպում և այլն: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ կառավարության աշխատակազմում նման անուն-ազգանունով աշխատակից, այն էլ գնումների բաժնում չկա», – գրել է նա:

Այս լուրերին է անդրադարձել նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը և նույնպես հայտարարել է, որ նման անուն-ազգանունով մարդ կառավարությունում չի աշխատում: