«Գրում եմ, որովհետև գիտեմ, կարդում ես: Նամակ պապայիս: Ես երջանիկ եմ ամեն րոպե ու ամեն վայրկյան – չանհանգստանաս:
Ես երջանիկ եմ, որովհետև քո աղջիկն եմ, և եթե ունենայի գոնե մի վայրկյան քեզ տեսնելու հնարավորություն, ես քեզ ոչինչ չէի ասի, դու ինձ կհասկանայիր, մենք իրար առանց խոսքերի կհասկանայինք, որովհետև այլմոլորակայինները իրար աչքերով ու առանց խոսք են հասկանում:
Մամաս ու ընկերներդ ասում են, որ ես քո աղջիկն եմ – այո, ես հենց քո աղջիկն եմ ու այնպիսին եմ, ինչպիսին դու ես ինձ դաստիարակել: Ես ու մամաս քեզ շատ ենք սիրում ու կարոտում: Եվ ո՞վ է ասում, որ մարդիկ մահանում են, նրանք դառնում են հրեշտակ, որպեսզի իրենց հարազատներին պահապան լինեն: Ծնունդդ շնորհավոր պապա ջան», – գրել է երգչուհին: