De Telegraaf-ի հաղորդմամբ Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը կարող է վերսկսել ֆուտբոլիստի իր կարիերան հարազատ «Այաքսում»: Նա մարզվել է այսօր թիմի հետ Դոհայում ուսումնամարզական հավաքի ժամանակ:
Նշենք, որ Վան դեր Սարը «Այաքսում» խաղացել է 1990 - 1999 թվականներին:
Նա մասնակցել է 226 խաղի և նույնիսկ մեկ գոլ խփել: