Ֆրանսիայի ոստիկանությւոնը ոչնչացրել է իսլամիստ Քուաշի եղբայրներին, որոնք իրականացրել էին Charlie Hebdo խմբագրության վրա հարձակումը և սպանել 12 մարդ: Փարիզից հյուսիս գտնվող քաղաքներից մեկում տեղի ունեցած հատուկ գործողության արդյունքում եղբայրները սպանվել են:
Այս գործողությունից անմիջապես հետո հակաահաբեկչական ուժերը գրոհով վերցրել են նաև Պորտ-դե-Վենսեն քաղաքում գտնվում խանութը: Ինչպես հաղորդվում է՝ խանութը զենքով ներխուժած անձնավորությունը կապված է եղել Քուաշի եղբայրների հետ: Նրան նույնպես ոչնչացրել են: Զոհվել են նաև 4 պատանդ, որոնք սպանվել են ոստիկանության գրոհից առաջ:
Այսօր՝ հունվարի 10-ին, արդեն իսկ 16 մարդ է ձերբակալվել Սաիդ և Շերիդ Քուաշիների ահաբեկչական գործողությունների հետ կապ ունենալու կասկածանքով: Իրավապահ մարմինները շարունակում են փնտրել եղբայրների բոլոր հնարավոր հանցակիցներին:
Հիշեցնենք նաև, որ երեկ իրականացվող ոստիականության օպերացիան ցուցադրվում էր նաև ուղիղ եթերով: