ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետևում է Ֆրանսիայում տիրող իրավիճակին, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը, գրում է RIA Novosti-ն:
«Նախագահին այսօր առավոտյան են տեղեկություններ տվել: Նախագահը շարունակում է տեղեկատվություն ստանալ իրադրության զարգացմանը զուգահեռ»,- ասել է Շուլցը: Օբաման ուրբաթ օրն ավարտում է ԱՄՆ-ով կատարած այցելությունները:
Դրանից բացի, ԱՄՆ-ի ադմինիստրացիայի և ուժային գերատեսչությունների պաշտոնատար անձինք իրենց ֆրանսիացի գործընկերների հետ «մշտական կապի» մեջ են, ասել է Շուլցը: