Այսօր Կոկո Շանելի մահվան օրն է:
Ֆրանսիացի առաջատար մոդելյեր Գաբրիել Բոնյոր Շանելի (մականունը` Կոկո Շանել, 1883 թ. օգոստոսի 19 - 1971թ. հունվարի 10) ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։
Ստորև՝ նրա հասարակության մեջ արդեն իսկ թևածող մտքերից.
1. Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին: Այ, ես ձեր մասին բացարձակապես չեմ մտածում:
2. Փողի նկատմամբ կնոջ վերաբերմունքը պետք է լինի թեթև: Եթե նա ունի փող, պետք է սովորի այն ծախսել, իսկ եթե չունի, չպետք է տխրի:
3. Անհնար է կրել շատ թանկարժեք զարդեր, եթե շուրջդ չկան կանայք` կրող դրանց պատենտները:
4. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից:
5. Կա ժամանակ աշխատանքի համար և կա ժամանակ սիրո համար: Ուրիշ բանի համար ժամանակ չի մնում:
6. Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք նրանց աճել:
7. Եթե ձեզ ապշեցրել է ինչ-որ կնոջ գեղեցկություն, բայց դուք չեք կարողանում հիշել, թե ինչ էր նա ինչ էր հագել, ուրեմն նա կատարյալ էր հագնվել: