Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպելյե քաղաքի ոսկերչական խանութում անհանջող գողության ընթացքում պատանդներ վերցրած զինված գողը հանձնվել է ոստիկանությանը, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:
Հանցագործը 2 պատանդ էր վերցրել: Նշվում է, որ նրանք չեն տուժել: Գողը նրանց ազատ է արձակել ինքնակամ: Մոնպելյեի դատախազ Քրիստոֆ Բարրեն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ խոսքը գնում է հենց գողության մասին, որը ոչ մի կապ չունի ահաբեկչությունների շարքի հետ, որոնք հինգշաբթի ու ուրբաթ օրերին Փարիզում իրականացրել են իսլամիստները: