Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի վիճակահանությունից հետո Լևոն Արոնյանը հայտարարել է, որ պատրաստ է մրցաշարին:
«Վեյկ Ան Զեե եմ ժամանել մրցաշարից 3 օր առաջ։ Նախորդ տարին այնքան էլ հաջող չէր ինձ համար։ Այժմ պատրաստ եմ այս մրցաշարին: Սիրում եմ լինել այստեղ: Վիճակահանությունից գոհ եմ: Սիրում եմ վերջին տուրում խաղալ սպիտակներով: Կփորձեմ ցուցադրել լավագույն որակներս»,- Tata Steel Chess-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Արոնյանի խոսքերը:
Հիշեցնենք, որ Tata Steel Chess-ի քառակի հաղթող Արոնյանը հունվարի 10-ին կայանալիք առաջին տուրում սևերով կխաղա խորվաթ գրոսմայստեր Իվան Շարիչի դեմ, ով ունի մրցաշարի ամենացածր վարկանիշը: