Փրկարարները Ճավա ծովի հատակից բարձրացրել են AirAsia ավիաընկերությանը պատկանող, դեկտեմբերի 28-ին աղետի ենթարկված օդանավի պոչի հատվածը: Այս մասին հաղորդում է Detik պորտալը:
Օդանավի այդ մասը վերև է բարձրացվել օդային բալոնի օգնությամբ, որի հզորությունը կազմում է 10 տոննա: Մասնագետները մոտ ժամանակներս կսկսեն ուսումնասիրել վթարի ենթարկված օդանավի այդ մասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: