ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9-ին այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ:
ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված սարսափելի ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց տոկունություն եւ ոգու արիություն:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսեւորում, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն»: