Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունվարի 10-ին, ժամը 17.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով իր վատառողջ երեխային (4տ) չի կարողանում հոսպիտալացնել Վարդենիսի ԲԿ, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով (մեկնել է Վարդենիսի ԲԿ, այնուհետեւ բուժանձնակազմով՝ Ախպրաձոր գյուղ, մոտ 3 կմ գնացել են ոտքով):


