83 տարեկան հասակում հունվարի 11-ին, Հռոմի Սան Ռաֆաելե հիվանդանոցում մահացել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի հայտնի աստղ Անիտա Էկբերգը. տեղեկացնում է BBC-ն:
Ազգությամբ շվեդ դերասանուհին ստացել էր «սեքս-աստվածուհի» անունը Ֆելինիի աշխարհահռչակ ֆիլմում իր դերի համար: Նա խաղացել է նաև մի շարք այլ հայտնի ֆիլմերում: