Քիմ Քարդաշյանը առաջնեկը՝ Նորդին, բավականին փոքր է, այնուամենայնիվ, լուրերն այն մասին, որ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի աստղային ընտանիքում երկրորդ երեխան են ուզում ունենալ, ավելի են ուժգնանում:

Հիշեցնենք, որ խոսակցություններ կար, որ Քիմը մտադիր է օգտվել սուրոգատ մոր ծառայություններից, քանի որ առաջին հղիությունը աստղային մայրիկին այնքան էլ հեշտ չի տրվել:

Հիմա ինչպես պարզել է MailOnline կայքը, աստղը իրականում ուզում է ևս մեկ երեխա ունենալ, բայց սպասված հղիությունը դեռևս չի լինում:

«Երբ չես պլանավորում, ինքն իրեն է լինում, չէ՞ որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Բայց երբ չափից շատ ես դու դա ուզում, ոչինչ էլ տեղի չի ունենում»,- մեջբերվում են Քիմի խոսքերը: