Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության բաժանմունքները հունվարի 12-ին՝ տարվա առաջին աշխատանքային օրը, սկսում են աշխատանքային ներգաղթյալներին աշխատանքային թույլտվությունների փոխարեն արտոնագրեր տրամադրել: Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին, հաղորդում է ТАСС-ը:
Այժմ կազմակերպություններն իրենց մոտ աշխատանքի են տեղավորելու ներգաղթյալներին իրենց կողմից գնված արտոնագրի հիման վրա, ընդ որում՝ քվոտաների համակարգը վերացվում է: Վերացվում է նաև «աշխատանքի թույլտվություն» անունով փաստաթուղթը:
Նորամուծությունը վերաբերում է այն օտարերկրացիներին, ովքեր ունեն Ռուսաստան առանց վիզայի մուտք գործելու իրավունք:
Սահմանը հատելու ժամանակ պոտենցիալ աշխատանքային ներգաղթյալը պետք է միգրացիոն քարտի վրա որպես այցի նպատակ նշի «աշխատանքը» և մուտքից հետո 30 օրվա ընթացքում արտոնագրի տրամադրման դիմում ներկայացնի: Այն կձևակերպվի Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային ստորաբաժանումներում:
ՌԴ-ում սկսում են ներգաղթյալներին աշխատանքի արտոնագրեր տրամադրել


