Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում մի նոր լուսանկար է տեղադրել, որտեղ երգչուհին կրել է բնական մորթուց պատրաստված բաճկոն: Երգչուհու երկրպագուներից մեկը լուսանկարի տակ հետաքրքիր մի մեկնաբանություն է թողել, որտեղ նա խնդրում է Սիրուշոյին, որպեսզի ինքն այլևս կենդանական մորթուց պատրաստված հագուստ չկրի:

«Խնդրում եմ Սիրուշո, կենդանական մորթի պետք չէ: Դու հրաշալի ես, դու հրեշտակ ես, դու չես կարող բնական մորթի կրել: Խնդրում եմ»,- գրել է երկրպագուն: