Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:
Փոխանցում է ՀՀ Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայությունը:
Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:
Զվարթնոց օդանավակայանում խաղաղապահներին հաջողություն մաղթեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ով վերջին ցուցումները տվեց սպասվող 6-ամսյա ծառայությունից առաջ: Իր օրհնության խոսքը հղեց և բարի երթ մաղթեց նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և յուրաքանչյուր խաղաղապահի նվիրեց մեկական աղոթագիրք: Զորախմբի հրամանատար, մայոր Հերբերտ Վարդանյանն էլ վստահություն հայտնեց, որ այս անգամ ևս իրենք հայրենիք կվերադառնան միջազգային ասպարեզում հայ խաղաղապահի բարի համբավն ու պատիվը բարձր պահած:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					