Երևանի ավագանու ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերով կոալիցիա ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկի իրականացումը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, ասելով, որ ոչ մի բան էլ չի կարելի բացառել: 

«Այո մենք, իհարկե, կցանկանայինք նաև շատ ավելի լայն ճակատ ձևավորվեր ավագանու ընտրությունների հետ կապված, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց, սակայն դա չպետք է բացառի ընտրական փուլում, քարոզչական փուլում, ինչու չէ նաև հետընտրական փուլում համագործակցությունը: Որևէ բան ԲՀԿ-ն չի բացառում, ավելին` մենք հակված ենք համագործացության»,- առանձնացրեց Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Պատգամավորի համար անհասկանալի են ՀՀԿ-ականների այն ձևակերպումները, թե Երևանը չեն հանձնելու և առաջարկեց ձեռնպահ մնալ նման ձևակերպումներից, ասելով, որ երևանցին ինքն է որոշելու, թե որ քաղաքական ուժին է տալու իր քվեն:

«Այնպես, որ որևէ մեկը Երևանն իր գրպանում չի դրել, որ հետո էլ ասեի` ես Երևանը հանձնելու եմ, իմ սեփականությունը հանձնելու եմ»-առանձնացրեց Նաիրա Զոհրևաբյանն ու անդրադառնալով ապագա կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման հնարավոր շարունակմանը, ասաց.«Ցավում եմ, որ սա հերթական աղետն է լիելու Հայստանի Հանրապետության համար, որովհետև այս կառավարությունն այս վարչապետով երկիրը տարել է փակուղի»:
ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց նաև, որ այս պահին կարգախոսն ու ծրագիրը պատրաստ են և գտնվում են տպարանում:

Հիշեցնենք, որ այսօր մինչ ժամը 170:00-ն կենտրանական ընտրական հանձնաժողվ իրենց ցուցակները կներկայացնեն բոլոր այն ուժերև, որոնք հայտ են ներկայացնելու մասնալցել Երևանի ավագանու ընտրություններին: Մինչ այս պահը ԿԸՀ իրենց ցուցակն է ներկայացրել ՀՀԿ-ն: