Մարտի մեկի հարցը չի կարող մոռացվել: Այս համոզմանն է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Երբեք այս հարցը օրակարգից դուրս չի գալու, այսինքն իշխանություններն այս հարցից խուսափելու հնարավորություն չունեն և ՀԱԿ-ը եղել է և մինչև վերջ շարունակելու է լինել մարտի 1-ի ոճրագործության բացահայտման պահանջատերը»,-այս մասին
Լևոն Զուրաբյանն ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Այն փաստարկին, որ իշխանություններն էլ են ասում, որ շահագրգռված են մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործում Լևոն Զուրաբյանը հակադարձեց.«Դա կարելի է ապացուցել միայն գործերով: 5 տարի իրենք ապացուցել են լրիվ հակառակը: 5 տարի շարունակ զբաղվել են միայն հանցագործության կոծկմամբ»:
Ըստ պատգամավորի, երբ հանցագործները կանգնեն արդարադատության առջև, այդ ժամանակ կերևա իշխանություների շահագրգռվածությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունել էր ՀԱԿ խմբակցության առաջարկը ստեղծել մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով: