«Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա վստահեցմամբ, ժողովին մասնակցելու են ինքն ու Ռուբիկ Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ ասաց. «Երևի, պարոն Հովհաննիսյանը չմասնակցի»: Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու, հիշեցրեց. «Մենք անցած տարի հրավիրեցինք սահմանադրական փոփոխությունների քննարկում, և «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները մասնակցեցին, այնպես որ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում մեր մասնակցելու վերաբերյալ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժառանգությունը» կմասնակցի Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայանալիք խորհրդաժողովին. «Հրապարակ»
