Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն այսօր գտնվում է ԱՄՆ-ում, և որի դեմ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել, մտադիր է վերադառնալ հայրենիք: Այս մասին նա հայտարարել է հունվարի 12-ին, «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
«Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, ուժեղանում են մեր ընկերների դիրքերը, այս ամենը կնպաստի իմ Վրաստան վերադարձին»,-վստահություն է հայտնել Սահակաշվիլին: