Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ռուս միլիոնատեր Եվգենի Լեբեդևի հետ (The Independent և The Evening Standard պարբերականների սեփականատերը) շաբաթ գիշերն անցկացրել են փողոցում՝ անօթևանների հետ, գրում է segodnya.ua-ն։

Նրանք գիշերել են, ինչպես և անօթևանները, քնապարկերում՝ ստվարաթղթերի վրա։

Այսկերպ քաղաքապետը և միլիոնատերը որոշել են ուշադրություն հրավիրել անօթևանների կյանքի հանդեպ և արշավ սկսել՝ բրիտանական բանակի անօթևան վետերանների կարիքների համար միջոցներ հավաքելու նպատակով։

«Մարդիկ, ովքեր ծառայել են երկրին ամենադժվարին պահերին, արժանի են մեր օգնությանը։ Վերջին 20 տարվա ընթացքում անօթևան վետերանների թիվը կրճատվել է, սակայն նրանք դեռևս շատ շատ են»,- նշել է Ջոնսոնը։