Գյումրիում տեղի ունեցած այսօրվա սպանության մասին կարդալով մամուլում և ինտերնետային մեկնաբանությունները՝ ինձ մոտ ավելի շատ հարցեր են առաջանում, իսկ զայրույթս էլ գնալով ավելանում է: Փաստորեն՝ միակ սթափ դատողը հանրապետությունում Սերժ Սարգսյանն է, ով ասաց կազմակերպիչների մասին, որի հետ ես էլ եմ համամիտ: Հիմնական մասան բաժանվել է երկու մասի:
Մի մասը զբաղված է ռուսներին քննադատելով, իսկ մյուս մասն էլ փորձում է ազգային պատկանելիությունը չեզոքացնել: Առաջին հարցը, որ ինձ մոտ ծագեց՝ ռուսական զորամասում զինվորները այդքան հեշտ կարո՞ղ են զենք վերցնել, դո՞ւրս գալ զորամասից և մի քանի ժամ դրա մասին կարո՞ղ է ոչ ոք չիմանալ: Երկրորդ հարցը: Զինվորը զորամասից դուրս է եկել գիշերը և զորամասից մինչև Մյասնիկան փողոցի 188 տուն հասնելը նա երկար ճանապարհ է անցել: Նա այդքան լավ իմացե՞լ է Գյումրի քաղաքը և շատ լավ իմացել է, թե ո՞ւր պետք է գնա: Ո՞նց կարող էր նա իմանալ, թե ուր է գնում, եթե ասում են, որ Ավետիսյանների ընտանիքի հետ ոչ մի կապ չի ունեցել: Երրորդ հարցը: Իհարկե, այդ ժամին նա կարող էր և ոչ ոքի չհանդիպել, եթե սպանությունը եղել է գիշերվա երեքին, իսկ եթե՞ դա եղել է առավոտյան վեցին: Եվ ինչպե՞ս է նա անաղմուկ մտել տուն:
Դուռը բա՞ց են քնել տանտերերը, թե՞ զինվորը բանալի է ունեցել: Չորորդ հարցը: Ավետիսյանները միևնո՞ւյն սենյակում են քնած եղել: Եթե ոչ, ապա զինվորի մոտ խլացուցի՞չ էլ է եղել: Որովհետև քիչ հավանական է, որ քնած լինեին տարբեր սենյակներում և ավտոմատի կրակոցից չարթնանային, եթե իհարկե արդեն մահացած չէին: Իսկ մենք մամուլից գիտենք, որ նրանց սպանել է մահճակալներում: Հինգերորդ հարց: Եթե խլացուցիչով չի եղել և 20-ից ավել անգամ կրակել է՝ այդ ինչպե՞ս է եղել, որ հարևանները չեն լսել: Ավտոմատի կրակոցը լավ բարձր է և պետք է որ լսած լինեին: Վեցերորդ հարց: Ինչպե՞ս եղավ, որ այդքան լավ կազմակերպված զինվորը, ով կարողացել է զենք վերցնել զորամասից, գաղտնի լքել այն, աննկատ գիշերով հասնել Ավետիսյանների տուն, անաղմուկ սպանել 6 մարդու և չի կարողացել անաղմուկ վերադառնալ զորամաս:
Կամ ինչպե՞ս եղավ, որ այդքան բանը անելուց հետո ինքը հանցանքի վայրում է թողել իր հագուստը և բացահայտել է իրեն: Եթե նպատակ ուներ ինքնաբացահայտվելու՝ կարող էր գնալ ոստիկանություն կամ էլ զորամաս և հանձնվեր, բայց նա դա չի արել, այլ թաքնվել է և հետո էլ ուզեցել է անցնի Թուրքիա: Այսքանից հետո մնում է եզրակացնել, որ նա պետք է որ ունենար հանցակից ընկերներ: Վախենամ, որ նա կդառնա «Քավության նոխազ»: Կմեղադրեն միայն իրեն, կարտաքսեն Ռուսաստան և գործն էլ հայաստանցիների համար կփակվի, իսկ մենք էլ այդպիսով չենք իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Հ.Գ. Քանի դեռ մենք ունենք մինչև վերջ չբացահայտված «Հոկտեմբերի 27» և «Մարտի 1»՝ այսպիսի գործերը սովորական երևույթ են:


