Տասնամյակներ շարունակ Բիրմայի գրեթե բոլոր սահմանամերձ տարածքները գտնվում էին էթնիկական կոնֆլիկտների կիզակետում: Շան նահանգի հողերը գտնվում են ապստամբների և զինյալների տիրապետության տակ, որտեղ լայնորեն տարածված է թմրանյութերի արտադրությունն ու վաճառքը:
Սակայն այս տարածքում կատարվում է նաև հղի կանանց և երեխաների վաճառք: Այս գործարքները իրականացվում են Չինաստանի սահմանի մոտակայքում: