Արդեն իսկ 2 օր է հայկական մամուլը ողողված է Գյումրում կատարված դաժան իրադարձությամբ:
Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:
Հրաշքով փրկված 6 ամսական գյումրեցի երեխան քիչ առաջ արդեն տեղափոխվեց Երևանի Սբ․Աստվածածին հիվանդանոց:
Տեսանյութը՝ 1in.am


