Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:
Այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով. «Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին եւ բոլոր գյումրեցիներին»:


