Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության օրն իր որդուն ծանոթացրել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը որդուն ասել է, որ գնա և բարևի Մեսիին: Արգենտինացին իր հերթին ողջունել է փոքրիկին՝ հարցնելով թե ինչպես է նա: Կրիշտիանուն Մեսիին ասել է, որ որդին դիտում է նրանց մասնակցությամբ տեսանյութերը և հարցնում է արգենտինացու մասին: Լսելով դա՝ Մեսին ժպտացել է, գրում է AS-ը: