Էկվադորում լիպոսակցիան դարձել է Reina de Duran 2014 թ-ի մրցույթի հաղթող, 19-ամյա Կատերին Կանդոյի մահվան պատճառը։
Mirror –ը հայտնել է, որ մրցույթում հաղթելուց հետո նա մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝ անվճար պլաստիկ վիրահատություն կատարելու սերտիֆիկատ։ Սկզբում Կանդոն հրաժարվել է ճարպային հյուսվածքների հեռացման վիրահատությունից, բայց կազմակերպիչները տեղեկացրել են, որ դա պարտադիր է։
Արդյունքում վիրահատության ժամանակ Կադոն մահացել է։ Բժիշկները ընտանիքի անդամներին հայտնել են, որ նրա սիրտը կանգ է առել վիրահատության ընթացքում, սակայն փաստաբանը պարզել է, որ նրա մահվան պատճառը գլխուղեղի այտուցն է։ Վիրաբույժը ձերբակալված է։