«Վաղը առավոտյան` ժամը 10-ին, ես կլինեմ Գյումրիում և գյումրեցիներին կներկայացնեմ ամբողջ ընթացակարգը: Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին` այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրներ է և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:
Ես վստահեցնում են, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,- քիչ առաջ դուրս գալով նախագահական նստավայրից` հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Մանրամասները panorama.am-ի տեսանյութում՝