«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ստեփանավան քաղաքի բնակիչ 25-ամյա Արեն Հարությունյանին, որը դեռևս 2014թ. հուլիսի 4-ից անհետացել էր, պարզվում է՝ սպանել են, իսկ դին՝ թաքցրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղայի սպանության համար կա կալանավորված անձ, որը, սակայն, չի հայտնում, թե որտեղ է սպանել և թաքցրել երիտասարդի դին:

Մեր տեղեկություններով՝ ոստիկաններն այս օրերին փորձում են հայտնաբերել սպանված երիտասարդի դին՝ հարազատներին հանձնելու համար: Հիշեցնենք, որ մինչև անհետանալը. Արեն Հարությունյանը «Արիչոկ» մականունով Արա Հախվերդյանի սպանության կասկածով յոթ ամիս գտնվել է կալանքի տակ, իսկ ազատ արձակվելուց հետո անհետացել է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: