ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով այսօր մի քանի կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ են կատարվել դատախազության համակարգում։
Մասնավորապես աշխատանքից ազատվել է դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրեն Պարսամյանը, իսկ նրա փոխարեն վարչության պետ է նշանակվել Շիրակի դատախազ Դավիթ Սարգսյանը։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, Շիրակի դատախազ է նշանակվել Լոռու դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը նշանակվել է Լոռու դատախազ։