Դերասանուհի Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը՝ դերասան, երաժիտ Բիլլի Բոբ Տորնտոնը իր երազանքի կին է անվանել Ջենիֆեր Էնիսթոնին՝ Բրեդ Փիթի նախկին կնոջը, հայտնում է Access Hollywood-ը:

Հարցազրույցի ընթացքում օնլայն-ռեսուրսի թղթակիցն առաջարկել է 59-ամյա Տորնտոնին ընտրել իդեալական օբյեկտ ինտիմի համար, ու դերասանը տվել է 45-ամյա Էնիսթոնի անունը՝ անգամ տեսականորեն չցանկանալով նրան փոխարինել այնպիսի դերասանուհիների հետ, ինչպիսին է Ռիզ Ուիզերսթունն ու Կիրա Նայթլին:

Իրեն նման առաջարկ արած լրագրողին Տորնտոնը պատասխանել է. «Ջենիֆեր Էնիսթոն: Քանի՞ անգամ կրկնեմ, որ դուք հիշեք»: