Երբ ամսիներ առաջ Մաքսիմ Շևչենկոյին պատկանող Lifenews կայքը ապատեղեկատվություն էր տարածել, որ Քեսսաբում բազմաթիվ հայերի են սպանել, ռուսաստանի մեր հայրենակիցները միահամուռ կոնսոլիդացվեցին ու աղմուկ բարձրացրեցին։
Երբ մի քանի օր առաջ իսլամիստները Շարլի Հեբդոյի վրա էին հարձակում իրականացրել, ռուսաստանի մեր հայրենաիցները էլի ակտիվ էին՝ ոմանք սատարում էին Շարլիի զոհերին, ոմանք էլ ասում էին, որ չի կարելի ծաղրել սրբություններ։ Համենայն դեպս ակտիվ էին։
Երբ ասենք Ուկրաինայի արևելքում Ուկրաինայի նացիստական խունտայի գործողությունների արդյունքից մարդիկ են զոհվում, ռուսաստանի մեր հայրենակիցները էլի լուռ չեն մնում ու գտնվում են շատերը, ովքեր իրենց ակտիվ դիրքորոշումն են արտահայտում, որոնք առավելապես համահունչ են ՌԴ պաշտոնական դիրքրոշմանը՝ Ուկրաինայի հարցի շուրջ։
Սակայն այսքանով հանդերձ, Ռուսաստանի հայությունը դեռևս բավականին պասիվ է Գյումրիի սպանդի առնչությամբ ու կարելի է ասել, որ լրիվ պասիվ է՝ Պերմյակովի գործը Հայաստանում քննելու, հայկական դատարանով անցկացնելու ու հայկական ՔՀԿ-ում եզրահանգելու հարցում։ Պասիվ է նաև ռուսական մեդիադաշտում այդքան անհրաժեշտ մի քանի շառաչյուն ապտակ հասցնելու հարցում...
Երեկվա դրությամբ ռուսական երեք առաջատար հեռուստաընկերություններից միայն НТВ-ն էր քիչ թե շատ բավարար մակարդակով լուսաբանել Պերմյակովի դեպքը, Ռոսսիան եթե չեմ սխալվում, միայն երեկ կեսօրից հետո էր ռեպորտաժ հեռարձակել՝ կապված Պերմյակովի հանցանքի հետ, մինչդեռ 1ый канал-ոչ միայն ոչինչ չէր արել, այլև Մալախովի թոք շոուում զզվելի թողարկում էր պատրաստել՝ ինչ որ կենցաղային կոնֆլիկտի մասին, որում ներգրավված երկու կողմերն էլ հայեր էին ու իրար միս էին ուտում...
Այսքանով հանդերձ, ուզում եմ կոչ անել Ռուսաստանի հայությանը, որպեսզի ավելի վճռական ու համարձակ քայլերի դիմեն ու թույլ չտան, որպեսզի ռուսական լրատվական դաշտում տիրի նման բարձիթողի վիճակ՝ հատկապես հայերիս վերաբերող յաս ու նմանօրինակ այլ հարցերում։ Օրվա հրամայական է, որպեսզի հրապարակային հայտարարություններ ու ակցիաներ լինեն, որոնց նպատակը ոչ միայն պետք է լինի Առաջին ալիքի սրիկայության դատապարտումը ու ազնիվ լուսաբանման պահանջը, այլև այս խնդիրը ռուսական հասարակության օրակարգ մտցնելը, ինչպես դա եղավ Հրաչյա Հարությույանի պարագայում։
Ցավոք սրտի, կրկին այնպես է ստացել, որ մեր ազգային շահը պաշտապենոլւ բեռը էլի մնացել է ոչ թե հայաստանյան պետական ինստիտուտների վզին, այլ շարքային հայության ու հիմա պետք է ինքնակազմակերպվել ու ինչ որ բան անել, որպեսզի արդեն ավելի բարձր օղղակները մի քիչ գոնե դուպավորվեն ու տեսնեն, որ իրենց հետևը ոչ միայն ժողովուրդ, այլ ամբողջ ազգ է կանգնած ու գործնական քայլերի դիմել։
Կոնստանտին Տեր Նակալյան Facebook