«Հրամանատարությունը ցնցված է սարսափելի ողբերգությունից, և մենք սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին:

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը շատ փորձությունների միջով է անցել, և այժմ ևս մեկ փորձության ժամանակն է: Նման հանցագործությունն կատարողներն ազգություն չունեն:
Վստահեցնում եմ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը: Ներկա պահին հայ և ռուս իրավապահներն իրականացնում են անմարդկային այս սպանության գործի օբյեկտիվ և համակողմանի քննությունը»,-ասել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը:

Մանրամասները՝ Ցայգի տեսանյութում