Ամերիկացի երաժիշտ, դերասան և ռեժիսոր Ադրիեն Գրենիերը հայտարարել է, որ Բարաք Օբաման համաձայնել է «Entourage» ֆիլմում դրվագային դեր կատարել: Գրում է Huffington Post-ը:

2012 թվականի մարտին Գրենիերն իր բլոգում տեղադրել էր  իր և Բարաք Օբամայի լուսանկարը` արված Սպիտակ Տանը, իսկ տակը գրել էր հետևյալ հաղորդագրությունը. «Ես խոստացել եմ նկարահանել «Entourage» ֆիլմը, եթե նա համաձայնվի դրվագային դեր կատարել: Նա համաձայնեց: Իրոք»:

«Entourage» ֆիլմը հիմնված է ամերիկյան HBO սելիալի վրա: 2009 թվականին Բարաք Օբաման հայտնել է, որ շատ է սիրում այդ սերիալը: